Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում ի սկզբանե ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և իրադարձությունները:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը մտածում է Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու ուղղությամբ, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղի մասին։

«Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ու՞ր է գնում և ի՞նչ նպատակներ է հետապնդում, ի՞նչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը: Արդյոք այդ գոյությունը նրա համա՞ր է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք»,- նշեց Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցերի պատասխանները պետք է տալ, և որ դրանց պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ:

«Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան։ Որևիցե մեկը չի կարող այդ հարցում մեզ հետ վիճել: Չի կարող Հայաստանի քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում ու վերջանում իր հայրենիքը։

Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Մենք անկախացել ենք 1991 թվականին կոնկրետ սահմաններով, և դա պետք է հասկանալի լինի և արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»,- ընդգծեց Սիմոնյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահա՞նջն է կամ կապ ունի՞ հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Ես ձեզ կոչ եմ անում և մի պնդում եմ ուզում անել, որ այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացե՛ք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից: Ադրբեջանի Սահմանադրությունում, Ադրբեջանի իրավական ակտերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն:

Եվ կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը Հայաստանը իրականացնում է, արվում է հայելային: Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հայերեն العربية English

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում