Պրահան աջակցում է Հայաստանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և աջակցում է Երևանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել, շնորհակալություն հյուրընկալության համար։ Բեղմնավոր երկկողմ հանդիպում ունեցանք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և մենք միանգամայն աջակցում ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին, մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մենք համագործակցում ենք երկկողմ մակարդակում, խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել։ Ես արդեն պարոն Սիմոնյանին հրավիրել եմ այցելել Պրահա։ Ես շատ ուրախ կլինեն նրան և նրա պատվիրակությանն այնտեղ հյուրընկալելու համար»,- ասաց Չեխիայի խորհրդարանի խոսնակը։

Նա նշեց, որ երկու կողմերն աշխատում են զարգացնել փոխադարձ տնտեսական հարաբերությունները։

«Այդ կապակցությամբ իմ պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, պատվիրակության անդամներից մեկն էլ Չեխիայի առևտրի նախարարության ներկայացուցիչն է, ինչը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ընդգծեց նա։

Չեխիայի խորհրդարանի խոսնակը տեղեկացրեց, որ երկկողմ համագործակցությունը ներառում է նաև մշակութային և կրթական ոլորտները։

«Այդ կապակցությամբ ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու Հայաստանի պատմության թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը։ Ես հուսով եմ, որ դա հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր հրավիրելու լավ հնարավորություն կլինի»,- ավելացրեց Մարկետա Պեկարովա Ադամովան։

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին