Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեսպանին Սունակի հայտարարությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, որոնք Թեհրանը համարում է հակաիրանական, և այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել՝ համապատասխան նոտա ներկայացնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի շարունակվող մեղադրանքների պատճառով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շիրքլիֆն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից և դեսպանին է փոխանցվել բողոքի նոտան», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Սունակը մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ և կոչ արել Իրանին թուլացնել էսկալացիան Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս