Հասարակական

Տղամարդուն և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել շտապօգնության աշխատակցի առողջությանը վնաս հասցնելու համար

3 րոպեի ընթերցում

Տղամարդուն և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել շտապօգնության աշխատակցի առողջությանը վնաս հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024թ․ հունվարի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա, ով մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկակական կենտրոն։

Դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, իսկ շտապօգնության աշխատակիցը ճանաչվել է տուժող։

Իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ին, բուժօգնություն ցուցաբերելու կապակցությամբ «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի խումբը, որի կազմում է եղել տուժող բժիշկը, կանչով մեկնել է վերը նշված հասցե։ Այնտեղ բնակվող՝ բուժօգնության կարիք ուենցող տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելու համար բժիշկը բուժքրոջը հրահանգել է ներարկել ցավազրկող դեղամիջոց, ինչն առաջացրել է տղամարդու դժգոհությունը։ Վերջինս հրաժարվել է ներարկումից՝ պահանջելով ներարկել այլ դեղամիջոց: Դրա ոչ նպատակահարմար լինելու մասին բժշկի պարզաբանումից վրդովված տղամարդը բժշկի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում հիվանդն աթոռը նետել է բժշկի ուղղությամբ, որը դիպել է վերջինիս ոտքին։ Դրանից հետո տղամարդու երկու որդիները հարձակվել են բժշկի վրա և արդեն երեքով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ գլխի, պարանոցի և մարմնի այլ հատվածների շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ նշված հասցեի բնակչին և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բուժաշխատողների գործողությունները հանցավոր կերպով խոչընդոտելու, որևէ կերպ դրան միջամտելու փորձերից։ Քննչական կոմիտեն նաև զգուշացնում է, որ հանցավոր ոտնձգության ցանկացած դեպք արժանանալու է համաչափ իրավական գնահատականի՝ դրանից բխող հետևանքներով։

Հանցանքիհամարմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանված կարգովդատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում