ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 28-ին, ժամը 10։15-ին ահազանգ է ստացել, որ Այրք գյուղում այրվում է տուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:38–ին: Այրվել է տուն։