Քաղաքականություն

Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի պատասխանը կներկայացվի առաջիկա շաբաթներին։

«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։

Հունվարի 4-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին էր փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում