Հասարակական

Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 27-ի դրությամբ ձյուն է տեղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում