ԼՂ-ից բռնագաղթածները հունվարի 28-ից ճամփորդության մեկնելիս պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ հայերը հունվարի 28-ից սկսած ճամփորդության մեկնելիս անձնագրից բացի պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այն ստանալու ընթացակարգն ասուլիսում ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանախոսն ընդգծեց, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի վերջին՝ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ամրագրվել է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց 3 ամիս անց Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ճամփորդելիս ի թիվս այլ փաստաթուղթերի պետք է ներկայացնեն նաև ԺՊ վկայականը:

«ԺՊ վկայական ունեցող անձը օգտվում է միջազգային պաշտպանությունից և որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ: ԺՊ վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից՝ տվյալ անձի Հայաստանում հաշվառմանը զուգահեռ: ԼՂ-ից բռնի տեղահանված անձը Հայաստանի բնակչության ռեգիստրում հաշվառվելու դիմում ներկայացնելուն զուգահեռ կարող է ներկայացնել նաև ԺՊ վկայական ստանալու դիմում: Արտերկրում գտնվողները ԺՊ վկայական ստանալու համար կարող են դիմել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ: ԺՊ վկայականը գործում է 1 տարի և կարող է երկարաձգվել՝ կառավարության որոշման գործողության երկարաձգմանը զուգահեռ: ԺՊ վկայականն անհրաժեշտ է թե չափահասներին, թե անչափահասներին: ԼՂ-ից բռնագաղթած, սակայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ԺՊ կարգավիճակի վկայական չի պահանջվում»,- նշեց Արմեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ հունվարի 25-ի դրությամբ ստացվել է ԺՊ վկայական ստանալու 42809 դիմում, որի ճնշող մեծամասնությունն արդեն բավարարվել է: Նշվեց նաև, որ ՀՀ Բնակչության պետական ռեգիստրում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառումների թիվն արդեն իսկ մոտեցել է 50 հազարին: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը շուրջ 900 է:

Վկայական պետք է ձեռք բերեն ժամանակավոր պաշտպանության վերցված բոլոր անձինք: Կառավարության որոշմամբ ԺՊ-ի են վերցվել հետևյալ խմբերի քաղաքացիները.

ա. ԼՂ բնակչության ռեգիստրում հաշվառում ունեցող անձինք

բ. այն անձինք, ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության ռեգիստրում

գ. այն անձինք, որոնք որևէ տեղ հաշվառված չեն, սակայն բռնագաղթել են 2023 թվականին և բռնագաղթի փաստը արձանագրվել է:

Այդ խմբերից բացառություն են կազմում երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցողները:

Հաշվառում ստացողները չեն զրկվում սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Անձնագրային ծառայություններին ցուցվել է արտահերթ սպասարկել ճամփորդելու որոշակի հիմնավորում ներկայացրած անձանց: Սպասարկման առաջնահերթություն է տրվում նաև թոշակառու և նպաստառու անձանց:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը