Հասարակական

Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած 200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային պարագաներով, սննդով, գրենական պիտույքներով և դպրոցական պայուսակներով։ Բացի այդ, Ճամբարակում 30, իսկ Սևանում 16 խիստ խոցելի բազմանդամ ընտանիքի տրամադրվել է նաև 10-ական խորանարդ մետր վառելափայտ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում