Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կյանքի համար հարմար 85 էկզոմոլորակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականներն Արեգակնային համակարգից դուրս 85 նոր մոլորակ են հայտնաբերել, որոնց ջերմաստիճանը հարմար է կյանքի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես Երկիր մոլորակը, նրանք փաստացի գտնվում են իրենց աստղերից ճիշտ նույնքան հեռավորության վրա և ունենան այնպիսի ջերմաստիճան, ինչը կարող է ապահովել բնակելի գոտիներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանք բոլորն ավելի մեծ են, քան Երկիրը, ոմանց տրամագիծը 1,4 անգամ գերազանցում է մեր մոլորակին, մյուսների տրամագիծը ավելի քան 40 անգամ։ Հետազոտության ղեկավար Ֆեյթ Հոթորնի կարծիքով՝ մոլորակներից յուրաքանչյուրը գտնվում է առանձին համակարգում, դրանցից մի քանիսը կարող են բաղկացած լինել գազից, իսկ որոշները կարող են ունենալ ամուր թաղանթ: Նրանք ավելի դանդաղ են պտտվում իրենց աստղերի շուրջ, քան էկզոմոլորակների մեծ մասը: Նախնական տվյալներով, մեկ պտույտը տևում է 20-ից մինչև 700 օր։ Սա հուշում է, որ նրանք ավելի հեռու են աստղից, ինչը նշանակում է, որ ունեն ավելի ցածր ջերմաստիճան։

Հայտնաբերված 85 էկզոմոլորակներից 60-ը բոլորովին նոր բացահայտումներ են, մինչդեռ մնացած 25-ը հայտնաբերվել են անկախ թիմերի կողմից, որոնց մասին տեղեկատվությունն արդեն կային ՆԱՍԱ-ի աստղադիտակի տվյալների մեջ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում