Հասարակական

Սաստիկ բքի պատճառով Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

Սաստիկ բքի պատճառով Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածաշրջանում հունվարի 24-ին առատ ձյուն է տեղում, ինչի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքները, Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի, Մեղրիի լեռնանցքները և Նոյեմբերյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածով կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Աշոցքի, Անիի, Արարատի, Սիսիանի, Արագածի, Ախուրյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Ստեփանավանի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում