Հասարակական

Հետախուզվողը ներկայացել է բաժին՝ բերելով սպանության փորձի գործիք ինքնաձիգը

3 րոպեի ընթերցում

Հետախուզվողը ներկայացել է բաժին՝ բերելով սպանության փորձի գործիք ինքնաձիգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 16-ին, ժամը 22.45-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել է կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր: «Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ:

Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, որ անհայտ անձը կրակոցներ էր արձակել բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 4 պարկուճ և գնդակի միջուկի զանգվածի նմանվող 2 առարկա:

Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ մեքենայատիրոջ ուղղությամբ իր մոտ պահվող հրազենից կրակել էր մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 38-ամյա բնակիչը:

Նրան հայտնաբերելու միջոցառումները, սակայն, մի քանի օր արդյունք չտվեցին, և 38-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հունվարի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Շենգավիթի բաժին` բերելով նաև հանցագործության գործիք ԱԿ-74 տիպի, առանց գործարանային համարի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ և փամփուշտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ինքնաձիգը ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն:

Նշվում է, որ արարքի դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում