Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ հաջողություն մաղթելով պաշտոնավարման ընթացքում:

«Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը: Մենք երախտագիտությամբ հիշում ենք նորվեգացիներ Ֆրիտյոֆ Նանսենին, Բոդիլ Բյորնին, ովքեր օգնություն են տրամադրել հայերին Հայոց ցեղասպանության ժամանակ: Այսօր եւս շնորհակալ ենք Նորվեգիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին ուղղված աջակցության համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է նաեւ Նորվեգիայի կառավարության ներդրումը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները շեշտել են երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Հայերեն العربية Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան