ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 21-ին, ժամը 05:27-ին ահազանգ է ստացել, որ Մարմաշեն գյուղի 33-րդ փողոցում այրվում է տնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված վագոն-տնակում (մոտ 21 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 06:36-ին: Այրվել է վագոն-տնակը։