Կանխվել է հրդեհի տարածումը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում. փրկարարները տանից անվնաս դուրս են բերել սեփականատիրոջը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունվարի 20-ին, ժամը 19։24-ին տեղեկություն է ստացել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է տուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի մեկական մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Փրկարարները տանից անվնաս դուրս են բերել սեփականատեր Է․ Հ․-ին:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 23:35-ին: Այրվել են տան երկրորդ հարկը և տանիքը (մոտ 150 քմ), իսկ առաջին հարկում՝ խորդանոցը (մոտ 12 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանը կից անասնագոմ (մոտ 48 քմ) և խոտի դեզ (մոտ 3 տ):

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան