Լուկա Յուրիչիչը կրկին հանդես կգա Երևանի «Փյունիկ»-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը վարձակալական հիմունքներով ռումինական «Կլուժից» վերադառնում է «Փյունիկ»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

Լուկան ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ին օգնել էր առաջնության մեկ խաղում և մասնակցություն ունեցել ամռանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Յուրիչիչը 5 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ:

Օգոստոսին Լուկան միացավ ռումինական «Կլուժին», որի կազմում 17 խաղ է անցկացրել և մրցակիցներին տխրեցրել է երկու անգամ:

Յուրիչիչը բացի նախորդ ամռանը գրանցած ցուցանիշներից, իր գոլերով օգնել է թիմին 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ էր գրանցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1), և իր անվան դիմաց ամրագրել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Բազելի» հետ տնային խաղի միակ գոլը:

26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Լուկան ամռանը «Փյունիկ»-ից հեռացել էր 3 ռեկորդով.եվրագավաթների հայկական ակումբների լավագույն ռմբարկու (6), ինչպես նաև խփած անընդմեջ գոլերով (4 խաղ):

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել