Պաշտոնական

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանշրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Լրամշակված նախագիծը կքննարկվի լրացուցիչ քաղհասարակության և ոլորտային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում