Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը խստորեն հավատարիմ կմնա իր պարտավորություններին Պակիստանի տարածքում զինված ահաբեկիչների հենակետերի և խմբերի ստեղծումը կանխելու համար», - հայտարարությունից հատված է մեջբերում IRNA-ն:

Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 16-ին Թեհրանի հրթիռային հարձակումը Պակիստանի Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների դիրքերի վրա կանխարգելիչ գործողություն» էր, քանի որ Իրանի հարավ-արևելքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը նկատել էին, որ ահաբեկչական խումբը պատրաստվում է ներթափանցել Իրանի տարածք՝ հարձակում իրականացնելու համար։

«ԻՀՊԿ-ն կանխարգելիչ գործողություններ է իրականացրել այս ահաբեկչական խմբավորման դեմ իրենց հենակետում… բնակելի թաղամասերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այս գործողությունը իրանական սահմանապահ ուժերի պարտականությունների մի մասն է՝ հակազդելու երկրի ժողովրդի և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած անմիջական ահաբեկչական սպառնալիքի», - ասվում է հայտարարության մեջ:

Պակիստանը հայտնել էր, որ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 2 երեխա, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։ Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։

Պակիստանը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին, իսկ Իսլամաբադում Իրանի դեսպանին, որն այդ ժամանակ գտնվում էր Թեհրանում, ասել է չվերադառնալ։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ