Հասարակական

Մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի, «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ։

Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։

Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Առաջին առաջադրանքը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։ Վերջինը նախատեսված է հրապարակել փետրվարի 2-ին՝ նույն ժամին։ Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի մի քանիսը: Արդյունքներն ամբողջությամբ կամփոփվեն փետրվարի կեսին։ Մրցույթի հետ համատեղ կամփոփվեն նաև «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները:

Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը: Նման միջոցառումները նպաստում են գրքի նկատմամբ սիրո ամրապնդմանը, հրատարակիչների, նոր գրքերի վերաբերյալ ընթերցողներին ավելի շատ ինֆորմացիայի փոխանցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում