Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղության հաստատմանը․ Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կողմը շատ ակտիվ, հաստատակամորեն և հետևողականորեն աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները։ Ես նույնիսկ կարող եմ թվարկել այն աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացվել է Ռուսաստանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն տրամադրված է, որպեսզի հնարավորինս աջակցի այդ գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղության հաստատմանը»,- ասել է Կոպիրկինը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում կայունություն լինի։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ռուսաստանը միշտ ակտիվորեն շեշտադրել է այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը բոլոր ասպեկտներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքումը, լինի դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, լինի դա կողմերի միջև վստահության զարգացումը՝ ներառյալ քաղաքացիական հասարակության գծով շփումների միջոցով, լինի դա կոմունիկացիաների բացումը»,- ասել է Կոպիրկինը։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին