Քաղաքականություն

ԱԺ պատգամավորը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողջունելի է համարել Ֆրանսիայի Սենատում ընդունված հայանպաստ բանաձևը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։

«Կարծում եմ Հայաստանի համար ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, իհարկե, ողջունելի է և հնարավորություն է արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով»,- ասել է Աբրահամյանը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է այս հանգամանքը օգտագործել նաև Ադրբեջանի հետ բանակցություններում իր համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով։

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ` երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում