Գուտերեշը մտավախություն է հայտնել, որ Գազայում պատերազմի շարունակումը կարող է հանգեցնել հակամարտության տարածման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայի հատվածում, այնքան մեծ է իրադրության էսկալացիայի հավանականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող Լիբանանում տեսնել այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ այն, ինչ կատարվում է Գազայում, շարունակվի», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։

Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին, իսկ ավելի ուշ ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը, վիրավորների թիվը 61 000 է։

Հայերեն Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ