Պաշտոնական

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության վեցամյակի միջոցառումը

4 րոպեի ընթերցում

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության վեցամյակի միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասային գրասենյակի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջև մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ է դարձել՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը և ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների և միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:

«Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման և հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա և ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տևական համագործակցությունը և ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձառությամբ շոշափելի և կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձևաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարևոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ստեղծված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից՝ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին և տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծել է Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը և փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:

Նշվում է, որ երկու կողմերը վերահաստատել են ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Տնտեսություն

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում