Հասարակական

Աջափնյակում մսուր-մանկապարտեզն օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

5 րոպեի ընթերցում

Աջափնյակում մսուր-մանկապարտեզն օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N 207 մսուր-մանկապարտեզը նույն թվականի սեպտեմբերի 1-ից լուծարվել է: Լուծարումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում գրանցում չի ստացել: Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ վերոնշյալ մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողատարածքը վարձակալությամբ, 25 տարի ժամկետով տրամադրվել է Աջափնյակ համայնքի թաղապետարանին:

«2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աջափնյակ համայնքի N 207 մսուր-մանկապարտեզի անունից Աջափնյակի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Նույն տարվա նոյեմբերի 15-ին, վերոնշյալ մսուր-մանկապարտեզի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը:

«Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

Աջափնյակ համայնքի ավագանին, չունենալով N 207 մսուր-մանկապարտեզը ոչ կրթական նպատակներով օտարելու իրավունք, 2002 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ մանկապարտեզը 20 մլն դրամով վաճառել է քաղաքացի Յու.Հ.-ին: Աջափնյակ համայնքի թաղապետն ավագանու կայացրած որոշման հիման վրա՝ 2002 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի շենքը՝ 2477.84 քմ մակերեսով, 20 մլն դրամով վաճառել է նույն քաղաքացուն:

Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ համայնքի մի շարք պաշտոնատար անձինք 2003 թվականի փետրվարի 5-ին Յու.Հ.-ի հետ կնքել են 10 հազար 223.7 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագիր:

Երևանի քաղաքապետը 2003 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասից 6 հազար 644.2 քմ մակերեսով հատվածն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), իսկ 3 հազար 579.5 քմ մակերեսով հատվածն ընդգրկված է սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չէ: Քաղաքապետի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասը բաժանվել առանձին գույքային միավորների՝ 6 հազար 644.2 քմ և 3 հազար 579.5 քմ մակերեսներով:

2003 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին վերոնշյալ երկու հողամասերը վարձակալությամբ տրվել են Յու.Հ.-ին և Վ.Հ.-ին, իսկ 2004 թվականի հունիսի 23-ին՝ հողամասերն ամբողջությամբ օտարվել են վերոնշյալ անձանց (հետագայում գույքերը գրավադրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր առևտրային բանկերում, իսկ 2021 թվականին՝ նշված հողատարածքից 2 հազար 900 քմ մակերեսով հողամասը նվիրատվությամբ հանձնվել է Ա.Ե.-ին)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ):

Նշվում է, որ ՀՀ դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում