Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

«Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Նշվում է, որ հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում