Հասարակական

ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ ՆԳՆ բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքների վրա 

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ ՆԳՆ բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքների վրա 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը hունվարի 15-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի, ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

«Վահե Ղազարյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը և հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների այս կարևոր ժամանակաշրջանում՝ հատկապես նոր պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

ՆԳ նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը:

Ռիչարդ Նեֆյուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարությանը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև սերտ փոխգործակցությունը և ներկայացրել այցի նպատակը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգողին են ներկայացվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարության ենթակա ծառայություններում կոռուպցիոն դրսևորումների բացահայտման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ։ Հյուրերին են ներկայացվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների արդյունքները, որոնց ցանկում Հայաստանն ու Երևանը ամենաանվտանգ երկրների ու քաղաքների առաջատար դիրքերում են։

Ռիչարդ Նեֆյուն բարձր է գնահատել ընթացող բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբոյւրի՝ հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հետագա համագործակցության, այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում