Հասարակական

Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արդեն հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 716 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ առաջնահերթություն է տրվել 63 տարեկանից բարձր անձանց, որպեսզի կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ չառաջանան։

«42716-ից 13747–ը եղել են 63 տարեկանից բարձր քաղաքացիներ, ինչը ամբողջ թոշակառու բնակչությունն է։ Կենսաթոշակի մասով այս խնդիրը լուծված է»,– ասաց Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ փորձ է արվում ավելի արդյունավետ կառավարել ստեղծված իրավիճակը։

«Մենք փորձում ենք ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառմանն անցնել, ուղղակի դա չի կարող վերաբերվել զուտ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, դա առավել մասշտաբային միջոցառում է, որը որոշակի ժամանակ է պահանջում»,- ասաց Ղազարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում