Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկվել է 29 հարց։

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։

Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը։

Օրակարգին մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում