Քաղաքականություն

Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալիս՝ երբեմն տպավորություն է ստանում, որ այդ երկիրը փորձ է անում ստեղծել հետագա պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ դա տրամաբանությունից դուրս է։

Նա նշել է, որ Հայաստանն առաջարկել է զորքերը հայելային հետ քաշել Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանագծից, սակայն Ադրբեջանը մերժել է։ Ադրբեջանը մերժել է նաև սահմանային գոտիներն ապառակազմանացնելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը։

«Ես կարող եմ այլ առաջարկ անել։ Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություներ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան այդ պայմանավորվածությունները կատարելու առումով։ Սա, իհարկե, նոր բան է, բայց, եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»,- նշել Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում