Տնտեսություն

Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով

5 րոպեի ընթերցում

Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով տնտեսական համաժողովը, որը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպիչը տեղեկացնում է, որ համաժողովը 2023թ․-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն է, որի նպատակն է համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

Միջոցառման կիզակետում․

Ամունդիի 2024 թվականի ներդրումային տեսլականը աշխարհի և Հայաստանի համար (14:45 - 15:15)

Միջոցառման մեկնարկին Ամունդիի և Ամունդի-Ակբայի լավագույն փորձագետները կներկայացնեն Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․ համար՝ փոխանցելով արժեքավոր կանխատեսումներ մակրոտնտեսական միտումների և ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ։

Մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում (15:15 - 15:25)

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը կներկայացնի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու սպասումները։

Արհեստական բանականությունն ու ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) սկզբունքները (16:20 - 16:35)

Ամունդի ներդրումային ինստիտուտի հատուկ բանախոսը կխոսի ԲՍԿ՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքների զարգացման գործում արհեստական բանականության դերի մասին:

Պանելային քննարկում՝ Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար մարտահրավերներ և հնարավորություններ (16:35 - 17:10)

Ոլորտի առաջատար փորձագետները պանելային քննարկման ընթացքում կբացահայտեն կայուն ֆինանսների հասնելու համար արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները և առկա մարտահրավերները։

Հարցազրույց՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա (18:05 - 19:30)

Եվ վերջապես միջոցառումը կամփոփվի բացառիկ հարցազրույցով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրի մասնակցությամբ։ Վերջինս կկիսվի աշխարհաքաղաքական զարգացումների և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր դատողություններով, իսկ դրանց տնտեսական հետևանքներին կանդրադառնա ՀՀ կենտրոնական բանկի նախագահը։ Հարցազրույցը կվարի Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։

Համաժողովի բանախոսներ․

  • Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն,
  • Մարտին Գալստյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ,
  • Ֆրեդերիկ Պասկալ, Ամունդիին պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար,
  • Հրայր Ասլանյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ,
  • Արմեն Նուրբեկյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,
  • Արամ Փախչանյան, անկախ փորձագետ, խորհրդատու, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր,
  • Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության դեպարտամենտի ղեկավար,
  • Գարեգին Գևորգյան, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն,
  • Արմեն Խրլոբէան, անկախ փորձագետ, գիտնական և ներդրող,
  • Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի գիտնական, աշխարհաքաղաքագետ, գրող, հրապարակախոս։

Առցանց հետևելու համար․

Մանրամասների և ուղիղ հեռարձակման համար․https://forum.amundi-acba.am

Զում վեբինարի հղում․ https://amundi.zoom.us/webinar/register/WN_Zx452oC_SFuzsOpQj3SdIQ?_x_zm_rtaid=YSFbYEPgQbm0JfOuQnMTrQ.1704798827222.7fdcc09cb9c4d5f513325a31c1029d72&_x_zm_rhtaid=418#/registration

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 417 մլրդ դրամ ակտիվներ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում