Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին Գերազանցություն պարոն Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքները հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջմղման և բազմակողմ համաժողովներում համագործակցության ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում