Հասարակական

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

3 րոպեի ընթերցում

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Ազգային ժողովի կողմից օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում`

  1. Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված գործերով որոշումը էլեկտրոնային փոստի հասցեով ստանալու դեպքում քաղաքացիների համար տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով։
  2. Առավելապես ճանապարհային երթևեկության բնագավառի մի շարք խախտումների վերաբերյալ գործերով որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու պարագայում տուգանքի գումարը կնվազի 30 տոկոսի չափով։ Ընդ որում, եթե քաղաքացիները համաձայնեն որոշումը ստանալ էլեկտրոնային եղանակով, ապա 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում գումարը կնվազի արդեն 20 տոկոսով նվազեցված գումարից։
  3. Նշված խախտումներով օրենքների ընդունման պահին արդեն իսկ կայացված և չկատարված, ինչպես նաև հարկադիր կատարման փուլում գտնվող որոշումներով տուգանքի գումարի 50 տոկոսը վճարված լինելու կամ եռամսյա ժամկետում վճարելու դեպքում պարտականությունը կհամարվի պատշաճ կատարված։ Համապատասխան կատարողական գործողությունների ծախսերը կհաշվարկվեն տուգանքի գումարի` վճարված 50 տոկոսի հիման վրա։
  4. ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը դատական կարգով կվիճարկվեն միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Բացի այդ, մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, որոնք քննում են վարչական դատարանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումի հիման վրա, օրենքների փաթեթը ուժի մեջ մտնելուց հետո կքննվեն Ոստիկանության կողմից։
  5. Երթևեկության անվտանգության կապակցությամբ հնարավոր չարաշահումների ռիսկերը նվազեցնելու նպատակով կվերանայվի ապօրինի կայանման (կանգառի) համար բալային համակարգը»։
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում