ՊԵԿ-ը հարկային պարտավորություններից խուսափելու ոչ մի դեպք չի հանդուրժելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2023 թվականին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 7 հազար 371 դեպք, նշանակվել է 2,5 մլրդ դրամի տուգանք։ Նշվածից 146 դեպքով 98 հարկ վճարող տուգանվել է 1 մլն դրամի և ավելի չափով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դեռ 2022 թվականին կատարվել էր փոփոխություն, ըստ որի, ՊԵԿ-ը հրաժարվեց ստատիկ տուգանքի չափից ու այն կապեց շրջանառության հարկի հետ։ Նպատակն էր ոլորտում ապահովել հարկային կարգապահություն։

«Հակառակ դեպքում տնտեսվարողին ձեռնտու էր լինում։ Տարվա ընթացքում մի քանի անգամ տուգանվում էր, վճարում էր 150 հազար դրամ։ Հսկայական ստվեր ունեցողի համար այդ տուգանքի չափը չնչին էր։ Դրա համար տուգանքի չափը կապեցինք շրջանառության հետ։ Հիմա մենք ունենք 1 մլն դրամ և ավելի չափով տուգանքի կիրառման բազմաթիվ դեպքեր»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ-ն ամեն ամիս հրապարակում է այն տնտեսվարողների ցանկը, որոնք կատարել են ՀԴՄ կիրառման կանոնների խախտում ու տուգանվել են։ Օրինակ, «Ծիրան» մարկետը տուգանվել է 3 անգամ՝ ընդհանուր 30 մլն դրամի չափով, «Էվրիկա գրուպ»-ը տուգանվել է 3 անգամ՝ 30 մլն դրամի չափով, «Ինեսա սուպերմարկետ»-ը տուգանվել է 7 անգամ՝ 26,9 մլն դրամ, «Բարև», «Կայզեր» սուպերմարկետները 1 ական անգամ՝ 10 մլն դրամի չափով։ Վառելիքի շուկայում 8 անգամ տուգանվել է «Ֆլեշ»-ը՝ 40 մլն 271 հազար դրամի չափով, «Մաքս Օիլ»-ը՝ 3 անգամ 30 մլն դրամի չափով և այլն։ Պատասխանատուները վստահեցնում են, որ ցուցակը մեծ է։

«Մենք ունեցել ենք դեպք, երբ տնտեսվարողի մոտ հայտնաբերել ենք ծրագրային միջամտություն ու 2-3 տարի հորդորել ենք, որ հարկային կարգապահությունը բարելավեն, ծրագրային միջամտությունը վերացնեն, հարկերը վճարեն։ Բանը հասել էր նրան, որ ՊԵԿ-ը դարձել էր ծաղրի առարկա և ընկերությունների ներկայացուցիչները հեգնանքով էին վերաբերում, ասում էին՝ ինչ ուզում եք արեք, մենք բողոքարկելու ենք։ Մենք չենք հանդուրժելու։ Եթե հույսը այն է, որ իրենք բողոքարկելու են դատարան, լավ իմանալով, որ խախտման փաստերը կան, ու կարողանալու են մնալ նույն դաշտում, կարծում եմ, որ սխալվելու են։ Մենք գործընկերային վերաբերմունք ունենք յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ։ Ներդրել ենք բավական պարզեցված ընթացակարգեր ապացուցելու համար, որ օրինապահ լինելը ձեռնտու է նաև ֆինանսապես։ Կրկնում եմ՝ հարկային պարտավորություններից խուսափելու ոչ դեպք չենք հանդուրժելու»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Հայերեն

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ