Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ հանդիպմանը կողմերը նախնական համաձայնեցրել էինհանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Հայաստանն ու Ադրբեջանը նաև պայմանավորվել էին սկսելսահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում