Քաղաքականություն

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք երկու շաբաթվա ընթացքում պատասխանել ենք նրանց առաջարկներին։ Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»,- նշեց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ որոշ հարցեր կան, որոնց շուրջ բանակցություններում առաջընթաց չեն գրանցել։ «Ակնկալում ենք, որ այդ հարցերի վերաբերյալ ևս կկարողանանք շուտով առաջընթաց գրանցել։ Այն հարցերը, որոնք մնացել են, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, ակնկալում ենք, որ փոխանակման և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի վերջնականացնել դրանք և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ օրեր առաջ ստացել են Ադրբեջանի հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն և պատշաճ կերպով կարձագանքեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում