Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
1 րոպեի ընթերցում
![Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1127589.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 8-ին, ժամը 1.50-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց չի ընտրվել:
Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: