ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացել, որ Գավառ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծրունի եղբայրների փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում։
Նշում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35–ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է կայանված «Chrysler» մակնիշի ավտոմեքենան։