Վարչապետի աշխատակազմը հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։
Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել hr@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։
Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։