Քաղաքականություն

Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի բարգավաճումը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար

1 րոպեի ընթերցում

Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի բարգավաճումը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի բարգավաճումը կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանի համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Անցնող տարին դյուրին չէր աշխարհի շատ երկրների և շատ ժողովուրդների համար: Այն դյուրին չէր նաև Հայաստանի համար, մեր բարեկամ ժողովրդի համար: Մենք տեսնում ենք Երևանին ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու ամենատարբեր փորձեր»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, որ Արևմուտքն անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ և գործում է՝ ելնելով իր իսկ շահերից։

«Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը` մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Մեզ համար դա իրոք կարևոր նշանակություն ունի։ Իմ անունից ես Հայաստանի ժողովրդին սրտանց մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում նոր տարում և հնարավորինս ավելի քիչ խնդիրներ, քան այն խնդիրները, որոնք եղան անցնող տարում»,- հավելել է դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում