Քաղաքականություն

ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարարների առանձնազրույցին հաջորդել է նրանց միջև ընդլայնված կազմերով հանդիպումը։

Ընդլայնված կազմերով հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում