Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար Ամանորից առաջ հրավիրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից ժամանած գործընկերներին հրավիրել է շփումն սկսելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատների և այգիների համալիրում էքսկուրսիայի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում