Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական հենակետերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակը ռմբակոծել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» մի քանի թիրախներ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Ղամիշլի քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակաբար ռմբակոծել են քրդական դիրքերը Ղամիշլիի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանի և էլեկտրակայանի տարածքում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման։

Թուրքական օդուժը գրոհել է նաև Թալ Օդեում գտնվող գազի հանքավայրը, ինչի արդյունքում խաթարել է գազի մատակարարումը տարածաշրջանից դեպի նավթավերամշակման գործարաններ։ Խաթարվել է նաև դիզվառելիքի մատակարարումը։

Թուրքական բանակը օդային և ցամաքային ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում և Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև Ժողովրդական ինքնապաշտպանական ճակատի դեմ, որը Թուրքիան համարում է «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» մասնաճյուղը։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս