Հանրապետությունում առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-30-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 16-20մ/վ արագությամբ։
Կարդացեք հոդվածը` Русский