Պաշտոնական

Մեր նպատակն է, որ մարդը, Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա. ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է, որ մարդը, Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա. ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ներկայացվել են նախորդ քննարկման արդյունքում կատարված աշխատանքները, ռազմավարության նպատակներն ու դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները:

Հաջորդիվ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումները ռազմավարության նպատակների ու ակնկալվող միջոցառումների վերաբերյալ:

«Սա մեր հիմնարար ռազմավարությունն է, որովհետև ի վերջո մեր նպատակն այն է, որ մարդը, Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա: Ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունները, քաղաքականությունները մեծ հաշվով միտված են սրան»,- նշել է կառավարության ղեկավարը և ընդգծել, որ ռազմավարությունները և ճանապարհային քարտեզներն ինտեգրելու և սինխրոնիզացնելու անհրաժեշտություն կա:

Վարչապետը նաև ընդգծել է ռազմավարությունների շարունակական վերանայման անհրաժեշտությունը, որը կնպաստի դրանց լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում