Հասարակական

Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։

Նշվում է, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում