Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 10 հազար անձանց կենսաթոշակ և այլ դրամական վճարներ են նշանակվել

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 10 հազար անձանց կենսաթոշակ և այլ դրամական վճարներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

«Այն նշանակումները, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում, դրանց վճարումները կարվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար»,-հավելել է Մանուչարյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում