Հասարակական

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ՀՀ ՆԳՆ-ն զարգացնում է կարողություններն ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ՀՀ ՆԳՆ-ն զարգացնում է կարողություններն ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 15-16-ը Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն ու ՆԳ նախարարության ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը։

Նա անդրադարձել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Խոսելով թեմայի կարևորության մասին՝ նա ընդգծել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը լավ հնարավորություն է ամրապնդելու շահագրգիռ կողմերի կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն իր ելույթում անդրադարձել է Ծրագրի շրջանակում իրավապահ մարմինների, ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկումներին և համատեղ իրականացված աշխատանքներին։ Նա ընդգծել է պարբերաբար անցկացվող վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով նախորդ տարի ծառայողների հետ ունեցած դասընթացների արդյունավետության մասին։

Դասընթացի ընթացքում բանախոսները՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Մեժլումյանը ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հիմնական պատճառները, անդրադարձել հետևանքներին ու ձևավորված կարծրատիպային ընկալումներին։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ երկօրյա վերապատրաստման ընթացքում խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում