Վայք քաղաքում բախված ավտոմեքենաներից մեկն այրվել է, վարորդը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 17-ին, ժամը 08:57-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում այրվում է ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են «Land Rover» (վարորդ՝ Գ. Գ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված՝ 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։20-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան