Հասարակական

Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին

2 րոպեի ընթերցում

Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, օպերատիվ տեղեկությունների իրացմամբ դեկտեմբերի 15-ի ժամը 11։45-ի սահմաններում, համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ Ա․Պ․-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ տեղադրված մետաղյա աղբամաններին և ձեռքին առկա պոլիէթիլենային տոպրակը թաքցրել դրանցից մեկի մոտ։

Նշվում է, որ ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։ Զննությամբ պարզվել է, որ տոպրակում առկա են եղել երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում հայտնաբերվել են էլեկտրական ծխամորճ, 3 բջջային հեռախոս, ականջակալներ, լիցքավորման սարքեր և բջջային հեռախոսի այլ պարագաներ։ Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։

Ըստ աղբյուրի՝ Ա․Պ․-ն հայտարարել է, որ նշված տոպրակը գումարի դիմաց համաձայնել է թողնել հիմնարկի բնակելի գոտում։ Նա ձերբակալվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում