ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով`ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ճանապարհը սպասարկող կազմակերպությունը «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, որը կատարում է մաքրման աշխատանքներ։
Ըստ աղբյուրի՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ճանապարհային դեպարտամենտը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։